«Իրադարձությունը» այս պարագայում ճիշտ բառ չէ, լոկալ իմաստով հաստատ սխալ է, կատարվածը ողբերգություն է, որ 6 մարդու կյանք է խլել ու 12 վիրավոր ունի: 6 մարդ այրվել է ու անհնար է նրանց հարազատներին մխիթարել, սուտ են բոլոր խոսքերը, որ ասվել ու ասվում են:
Հայտնի է, թե որոնք են եղել 2019 -ի առաջին եռամսյակի ամենահայտնի բջջային հավելվածներն և խաղերը՝ ըստ Google Play-ի և App Store-ի: Այն ներկայացրել է Sensortower հատուկ վերլուծական ծառայությունը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ անկախ նրանից, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում, տվյալ պաշտոնը ինչպիսի նկարագրություն ունի, անհատն է, որ, այդ պաշտոնը զբաղեցնելով, ձևավորում է արդյունք։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ոստիկանների աշխատավարձերի բարձրացման՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցիալ-տնտեսական ոլորտում եզակի ձեռքբերումներից մեկը՝ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի միջինը 20 տոկոսով բարձրացումն էր, որի մասին պարոն Փաշինյանը հպարտորեն հայտարարեց ապրիլի 17-ին...
ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովը ընդունել է ֆրանսիացի պատվիրակի կողմից առաջարկված դրույթ, որով արձանագրվում է, որ Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատում՝ երեք հավասարազոր սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման:
Հուլիսի 10-ին Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս։ Վարչապետ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահը միասին կայցելեն Երևանի Եվրոպայի հրապարակ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի խոշոր գործարարների հետ։ Վիետնամի առևտրի պալատի նախագահ Վու Թիեն Լոքը նշել է, որ տեղյակ է ՀՀ վարչապետի և իր երկրի վարչապետի արդյունավետ բանակցություններից` ավելացնելով, որ հանդիպմանը ներկա գործարարները հետաքրքրված են հայ գործընկերների հետ կապերի հաստատմամբ ու խորացմամբ:
Իրաքի տարածքում գտնվող հնագույն քաղաք Բաբելոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում՝ որոշումը կայացվել է Բաքվում Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի նիստում։ Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 43-րդ նիստում դիտարկվում էր 35 օբյեկտի թեկնածություն՝ այդ ցանկում ներառելու համար:
Հունիսի 30-ից հուլիսի 6-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 100 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 750 կրակոց:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...